«Շեն» ԲՀԿ-ն և գործընկերները վերակառուցում են Մայակովսկիի ոռոգման համակարգը
Մայակովսկի բնակավայրի ոռոգման համակարգի վերակառուցման ծրագրի հերթական փուլերը պատշաճ կազմակերպելու և շինաշխատանքները մեկնարկելու նպատակով հանդիպում եմ անցկացրել «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների, շիաշխատանքների համար պատասխանատու մասնագետների և Մայակովսկի բնակավայրի վարչական ղեկավարի մասնակցությամբ:
«Շեն» ԲՀԿ-ի կողմից իրականացվող «Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի ոռոգման համակարգի վերակառուցման» ծրագիրը ֆինանսավորվում է Աբովյանի համայնքապետարանի և Կոկա-Կոլա հիմնադրամի կողմից:
Կարևորելով ոռոգման համակարգի հիմնանորոգումը, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը՝ գործընկեր կազմակերպությունների հետ իրագործելու ենք մասշտաբային ծրագիր, որը կխթանի գյուղատնտեսության զարգացումը:
Coca-Cola Երջանկության գործարան
Shen NGO
