Նոր համաշխարհային պատերա՞զմ
Աշխարհահռչակ ամերիկացի քաղաքական գործիչ,դիվանագետ,միջազգային հարաբերությունների փորձագետ,նույն ինքը՝Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար և ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական,Նոբելյան մրցանակի դափնեկիր,99-ամյա Հենրի Քիսինջերը նախազգուշացրել է,որ ժամանակակից աշխարհը կանգնած է նոր աշխարհամարտի բռնկման վտանգի առջև։«Մենք գտնվում ենք՝Ռուսաստանի և Չինաստանի հետ գլոբալ պատերազմի շեմին,այդ թվում նաև այն խնդիրների պատճառով,որոնց առաջացման մեջ մասամբ կա նաև մեր մեղքի բաժինը»,-հայտարարել է պարոն Քիսինջերը։«Մենք պատկերացում անգամ չունեինք,թե այս ամենի արդյունքում ինչպիսի խնդիրների առջև էինք ի վերջո հայտնվելու»,-ավելացրել է ամերիկացի դիվանագետը։
Հարկ է արձանագրել,որ գերտերությունների ագրեսիվ և անզիջում պայքարի պատճառով,իրավիճակը աշխարհում՝գլոբալ առումով շարունակում է ծայրաստիճան լարված մնալ։Փլուզվում է հին աշխարհակարգը,նորը դեռ չի հասցրել ձևավորվել։Դարձյալ առաջին պլան է մղվել ուժի իրավունքը՝չի գործում միջազգային իրավունքի ինստիտուտը։Եվ այսպիսի բարդ պայմաններում,Միացյալ Նահանգները փորձում է միաժամանակյա պայքար մղել Ռուսաստանի և Չինաստանի դեմ։Ռուս-չինական շահերը՝Արևմուտքի գլոբալ էքսպանսիային հակադրվելու հարցում զգալիորեն համընկնում են,ինչը Մոսկվային և Պեկինին ստիպում է միավորել ջանքերը և համատեղ ուժերով դիմակայել արդի մարտահրավերներին։Վաշինգտոնը քաջ գիտակցում է այս ամենը և բացառված չէ,որ սկսի կոնկրետ քայլեր ձեռնարկել՝Ռուսաստանի և Չինաստանի միջև սեպ խրելու և իր հանդեպ այստեղից եկող այդ վտագը չեզոքացնելու ուղղությամբ։Պետք է նկատել,որ Միացյալ Նահանգները արդեն ունի նման պատմական փորձ։Հեռավոր 1972 թ-ի փետրվարին,ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ռիչարդ Նիքսոնը մեկնեց Պեկին,որտեղ հանդիպում ունեցավ Չինաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Մաո Ցզեդունի հետ։Այս հանդիպումը նոր էջ բացեց ամերիկա-չինական հարաբերություններում և փոխեց ուժերի բալանսը «սառը պատերազմում»՝ի օգուտ Միացյալ Նահանգների։Այդ տարիներին,Չինաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը համակարգում էր Հենրի Քիսինջերը։Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում.«Կկարողանա՞ արդյոք Վաշինգտոնը մեր օրերում ևս կրկնել այդ նույն քաղաքականությունը,փորձելով իր կողմը ներքաշել Պեկինին՝ի վնաս Մոսկվայի»։Քիսինջերը այս հարցին միանշանակ պատասխան չի տալիս,միայն նշում է,որ գերտերությունների միջև լարված հարաբերությունների լիցքաթափման համար,նախ և առաջ հարկավոր է հասնել՝իր բնութագրմամբ «բացարձակ հավասարակշռության» հաստատմանը։Այն ենթադրում է հարգանք փոխադարձ շահերի նկատմամբ և երբեմն նաև իրարամերժ արժեքների լեգիտիմ ճանաչում։Ամերիկացի դիվանագետի կարծիքով,կողմերը պետք է պարտավորվեն նաև սահմանափակել ուժի կիրառման քաղաքականությունը՝աշխարհի հիմնական խաղացողների միջև՝հավասարակշռությունը պահպանելու նպատակով։Միևնույն ժամանակ նկատելի է,որ ամերիկյան ներկայիս քաղաքականությունը՝թե Ռուսաստանի,և թե Չինաստանի հանդեպ ընթանում է ուժային զսպման սկզբունքով։Այժմ,Վաշինգտոնը կարծես փորձում է ոչ թե սիրաշահել Պեկինին,այլ ճիշտ հակառակը՝ճնշում բանեցնելով ձգտում է նվազեցնել Չինաստանի առկա հավակնությունները,ինչպես նաև փորձ է անում Չինաստանի շուրջ նոր խնդիրներ առաջացնելով,ստիպել Պեկինին զբաղվել իր ներքին հարցերով՝2-րդ պլան մղելով Ռուսաստանի հետ վերջինիս համագործակցության օրակարգը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան,պետք է հենց այս տրամաբանության մեջ դիտարկենք։Աղմկահարույց այս այցից գրեթե 2-ու շաբաթ անց,դարձյալ Թայվան է մեկնում ամերիկացի կոնգրեսականների պատվիրակությունը։Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն էլ այս առնչությամբ հայտարարում է,որ ամերիկացի օրենսդիրները մտադիր են հետագայում ևս այցելել Թայվան,ինչը նրա խոսքերով,ամենևին էլ չի հակասում «մեկ Չինաստան» սկզբունքի պահպանման քաղաքականությանը։Պաշտոնական Պեկինը այս ամենին պատասխանեց մասշտաբային զորավարժություններով և անջատված կղզու հասցեին սպառնալից հայտարարություններով։
Սակայն,բացառված չէ,որ Միացյալ Նահանգների կողմից հակաչինական քաղաքականության ակտիվացումը նաև ներքին սպառման համար է արվում։Բանն այն է,որ առաջիկա նոյեմբեր ամսին,ԱՄՆ-ում անցկացվելու են,այսպես կոչված,միջանկյալ ընտրություններ։Սոցիոլոգիական հարցումները՝դեմոկրատների օգտին չեն խոսում և ամենայն հավանականությամբ,հանրապետականները հաղթանակ են տանելու՝ավելացնելով իրենց տեղերը Կոնգրեսում։
Այս կերպ,Բայդենի վարչակազմը,ըստ ամենայնի,փորձում է շեղել ընտրողների ուշադրությունը՝երկրում առկա ներքին խնդիրներից։
Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)
