Նիկոլ քեզի ձեն չենք տվել, որ ջեբերս մտնիս.Շիրակի մարզի խոպանչիները բողոքում են
Այսօր Շիրակի մարզի խոպանչիները բողոքի ակցիա են իրականացրել Շիրակի մարզպետարանի դիմաց։
Արտագնա աշխատողներին վրդովվեցրել են ՊԵԿ-ից ստացված ծանուցումները, ըստ որի` Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիները հայրենիք վերադառնալուց հետո ծանուցումներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։ Չվճարելու դեպքում պարտավորություններին գումարվելու են նաև տույժ-տուգանքները։
Շիրակի մարզի խոպանչիները պահանջեցին մարզպետի հետ հանդիպում, մարզպետը չեկավ, բայց նրանց լսեց փոխմարզպետ Աննա Մարտիկյանը, ինչպես նաև մարզպետարանի այլ պաշտոնյաներ, բայց սայլը տեղից չշարժվեց, լսեցին նրանց բողոքն ու ամեն մարդ իր գործին անցավ։
Արտագնա աշխատանքի մեկնող տղամարդիկ ասում էին, որ ոչ միայն չեն վճարելու, այլ նաև պայքարելու են այս որոշման դեմ։ Ասում էին` մնացել է շնչելու համար հարկ տան ու շեշտում, որ բողոքի հաջորդ ակցիան կանեն` միջպետական ճանապարհներ փակելով։Խոպանչիները ասում են`Նիկոլ քեզի չենք ընտրել, որ ջեբերս մտնիս։Նիկոլ քեզի ընտրել ենք, որ էս անտեր երկրի մեջ բան փոխվի։
Արտագնա աշխատանքի մեկնող տղամարդիկ տարիներով մեկնել են Ռուսաստան, ասում են նույնիսկ իշխանության ոչ սիրելի նախկինների օրոք այսպիսի վիճակ չէր։
