Նիկոլ քայլ արա, ջուր տուր LIVE ?

Նիկոլ քայլ արա, ջուր տուր Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչներն այսօր՝ հուլիսի 16-ին, օրը սկսեցին ոչ թե սովորականի նման իրենց հանդ ու դաշտում, հողի հետ կռիվ տալով, այլ կառավարության դիմաց՝ նստացույց անելով։ Մարդկանց բողոքը արդար է, չունեն ամենակարեւոր բանը, որ պետք է գյուղացուն այս սեզոնին՝ ոռոգման ջուր։ Ընդ որում, վիճակը արդեն մի քանի օր է նույնն է։ Գյուղացիները դժգոհում են՝ ջուրը կռիվ է գցել իրենց մեջ մարդիկ հազար տարվա տես ու ծանոթ ջրի պատճառով թշնամանում են։ «Ամբողջ գյուղը թշնամի է դարձել, 200 հոգի կռիվ են անում ջրի համար, մարդիկ չեն կարողանում ապրեն։ Չեն եկել կառավարությանն ասել փող տուր, նպաստ տուր, ընդամենն ասում ենք առ փողը, ջուր տվեք, ապրենք։ Նենց են անում որ ՀՀԿ–ին երանի տանք, էսօր ամբողջ գյուղը չոքել ա, ասում է վարկի տոկոսն եմ իջացնում, ինչ վարկ, հեղափոխություն արեցինք, որ այսպես լինի»,- ասում են ցուցարար գյուղացիները։ Նրանց հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ կարծում են, որ միայն նա կարող է հարցին լուծում տալ։ Վերջապես ցուցարարներին մոտեցավ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Ղուլյանը եւ ասաց, որ ցուցարարներին վճարումներ չեն անում, սակայն ցուցարարները պնդեցին, որ իրենք բոլոր վճարումներն արել են: Ղուլյանը նշեց, որ նրանք միշտ էլ ջրով մատակարարվել են. մի պոմպը հիմնանորոգման մեջ է և 2020 թվականին երկրորդ պոմպի համար խողովակ կսարքեն 800 մետր, որպեսզի երկու պոմպերը զուգահեռ աշխատեն: Ցուցարարները ջրային կմիտեի նախագահի տեղակալի հորդորին, որ եթե չարաշահումներ են եղել, պետք է հաղորդում տան, հակադարձեցին՝ իրենք «գործ տվող» չեն և եկել են իրենց խնդիրը լուծելու համար, ոչ թե կոռուպցիա բացահայտելու: «Մենք եկել ենք ջրի համար, մեր ծառերը չորանում են»,- ասացին նրանք:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )