Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ Երևանում.
Երևանում քաղաքացիները ավտոերթ են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։https://www.youtube.com/watch?v=GaXPcZUd5t0&feature=emb_logo
