-Shadow-Here--Shadow-Here- Նիկոլի հերթական ուշացած զղջումը – ԱՄԲԻՈՆ NEWS

Նիկոլի հերթական ուշացած զղջումը

Ազգային ժողով-կառավարություն հերթական հարցուպատասխանի ժամանակ՝ընդդիմադիր պատգամավորները իրենց սուր հարցադրումներով Նիկոլին մեղմ ասած՝վատ դրության մեջ գցեցին։Առանձնացնենք այդ հարցուպատասխանից մի քանիսը։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին, վարչապետից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս թեմայի վերաբերյալ բանակցություններ իրականացվում են, թե ոչ, և կա՞ հաստատված նախագիծ, թե որտեղով է անցնելու նախատեսված նոր երթուղին: Կարո՞ղ եք արձանագրել կամ երաշխավորել, որ չի հաստատվի Հայաստանը Արցախին կապող այնպիսի երթուղի, որի պայմաններում Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, Լիսագոր, Կանաչ թալա, Տասը վերստ գյուղերը ավտոմատ կերպով կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ՝ թեկուզ անկլավի կարգավիճակով: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պատգամավորի հարցադրմանը, հայտարարեց. «Աշխտանքային քննարկումներ են տեղի ունեցել Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, և նաև մեր մասնագետները X պահից կմիանան, և կձևավորվի կոնկրետ առաջարկ, այդ առաջարկները կքննարկվեն, և դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ: Բնականաբար այդ քննարկումների ընթացքում կարվի առավելագույնը, որ Արցախի ժողովրդի և ՀՀ շահերը առավելագույնս պաշտպանվեն»: Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով վարչապետի պատասխանին, հարցը կրկնեց նորից. արդյո՞ք ձեզ համար առաջնային է, որպեսզի չլինի այնպիսի երթուղի, որի արդյունքում թվարկածս գյուղերը որևէ պայմաններում, որևէ կարգավիճակով չհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցադրմանը, հայտարարեց. «Իհարկե մտահոգություններ կլինեն և պետք է բարձրաձայնվեն, բայց պարզ է, որ Արցախի և Հայաստանի իշխանությունները ամեն ինչ կանեն, որպեսզի ձեր նշած սցենարները տեղի չունենան: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի գյուղերին, բնականաբար առաջնահերթ խնդիր է դա, որը պետք է լուծվի: Ճիշտ կլինի, որ նման քննարկումները տեղի ունենան թուղթ ու գրիչով, քարտեզների վրա, որպեսզի ամեն ինչ պարզ լինի: Ընդհանուր առմամբ ձեր մտքերի ընթացքը կիսում եմ»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նոյեմբերի 9-ից անցել է 10 ամիս, մեր տղաների ճակատագիրն այդպես էլ շարունակում է օդում կախված մնալ: Ի՞նչ եք անում դուք, ի՞նչ է արվում, որպեսզի մեր ռազմագերիները օր առաջ վերադարձվեն»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց ուղղեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը: «Գուցե այդ աշխատանքների վերաբերյալ մամուլի ասուլիսներ չի տրվում, բայց ամենօրյա աշխատանք է արվում այդ ուղղությամբ: Անհետ կորածների կարգավիճակի անունը բխում է նրանից, որ անձի գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելու համար կան բարդություններ: Ես ուզում եմ հիշեցնել, որ սա, ցավոք սրտի, ամենևին էլ նոր երևույթ չէ Հայաստանի համար: Մենք արցախյան առաջին պատերազմից հետո մոտ 200 մարդ ունենք, որոնց գտնվելու վայրը մինչ օրս չի պարզվել, և նրանք շարունակում են համարվել անհետ կորած: Մենք անում ենք ամեն հնարավորը, գործնականում չկա որևէ միջազգային հանդիպում, որ առանցքում գերիների թեման չլինի: Ես մեր գերեվարված զինվորների հարազատների հանդիպման ժամանակ էլ եմ ասում, որ դա այն թեման չէ, որ ամբիոնից քննարկենք: Գոհացուցի՞չ է արդյոք, ո՛չ, գոհացուցիչ չէ, որովհետև բոլորը չեն վերադարձվել»,- պատգամավորի հարցադրմանն անդրադառնալով՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Էլինար Վարդանյանն ընդգծեց, որ իհարկե չեն կարող գոհացուցիչ լինել տարվող աշխատանքները, որովհետև պատերազմից 10 ամիս անց մեր ռազմագերիները գտնվում են Բաքվի բանտերում: Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով ընդդիմադիր պատգամավորին, հայտարարեց. «Ես էլ եմ ՀՀ քաղաքացի և այդ առումով ամենադժգոհ քաղաքացին եմ այդ աշխատանքներում մեր ձեռք բերված արդյունքների վերաբերյալ: Գոհացուցիչ չէ արդյունքը, և որևէ մեկը ինձնից դժգոհ չի կարող լինել այդ հարցում»,- եզրափակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստան դաշինքի պատգամավորի հարցին անդրադառնալով, իր արևին կիսակատակ պատասխանեց.թե բա խնդիրն այն է, որ մենք Սանասարի մասին ենք խոսում, բայց Բաղդասար է դառնում բանակցությունների սեղանին։Որոշ հարցերի ասաց, որ գրավոր կպատասխանի։Հեքիաթասաց Նիկոլը ԱԺ ամբիոնից հասցրեց անգամ Թումանյան ասմունքել, ներողություն խնդրել իր  գունագեղ զգույշ արտահայտության համար։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )