
Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններով առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն ստանալը: Օրենքի նախագիծը քննարկվում է այն ժամանակ, երբ երկիրը դեռևս չի թոթափել պատերազմի փոշին, երբ տասնյակ հարյուրավորներով վիրավորներ հերթի մեջ սպասում են ու սպասում։ Թերևս տպավորությունն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իրեն այլևս հաշիվ չի տալիս թե ինչ է անում և ամեն գնով փորձում են ստանալ առավելագույնը։Ի դեպ սա առաջին արտոնությունը չէ շնորհված բարձրաստիճան այրերին՝լրացուցիչ հավելավճարներ, հատուկ բժշկական ծառայություն և այլն։ Նշենք, որ առաջարկվող օրենքի նախագծով անձնական բժիշկ է տրամադրվում ԱԺ նախագահին, ՀՀ նախագահին(Արմեն Սարգսյանը նախկինում ևս ունեցել է անձնական բժիշկ):Նախագիծը առայժմ ներկայացվել է քննարկման: Մենք հիմա այնպիսի պայմաններում ենք, որ այդպիսի օրենքներ քննարկելը ոչ միայն տեղին չէ, այլ անբարոյականություն է պատվաստումների սառեցման ֆոնին՝բարձրաստիճան պաշտոնյաներին, մեր գրպանի հաշվին առողջություն նվիրել։Մենք ունենք օրհասական խնդիրներ՝անվտանգությունից, սուվերենությունից մինչև՝վիրավորներ, գերեվարված անձինք։Այս իրավիճակում քաղաքական վերնախավը բացի էն որ թիթեռ նկարելով է զբաղված, այլ նաև՝կենտրոնացել է սեփական ես-ի վրա և ինչ-որ անձնական խնդիրներ ու կլանային շահեր են առաջ տանում։ Նշենք, որ մամուլում շրջանառվում է, որ մինչև 2022 թ. պետպատվերով բուժումները սառեցվել են: Առողջապահության նախարարությունը պարզաբանելով շրջանառվող լուրերը, որ պետպատվերով բուժումը մինչև 2022 թվականը սառեցվել է, հայտարարել է,որ մեծաթիվ քաղաքացիներին սպասարկելու հանգամանքով պայմանավորված, որոշ բուժհաստատություններում պետպատվերի տեղերը սպառվել են։