Նիկոլը էս անգամ «դաբրո» չէր տվել
Շիրակի մարզի սելֆիասեր մարզային եւ քաղաքային իշխանությունը, որ ցանկացած առիթ օգտագործում է սեփական PR-ի համար, երեկ անկախության օրը զուսպ էր.այնքան զուսպ, որ անգամ մոռացել էր գնալ խնկարկելու անկախության համար զոհված տղաների հիշատակին։
Մարզային եւ քաղաքային իշխանությունը այսօր ծաղիկներ չխոնարհեց Շիրակի պանթեոնում, որովհետեւ վերեւից «դաբրո» չունեին։Մարզպետարանից փոխանցեցին, որ պանթեոն գնալու հրահանգ չեն ստացել։Թե չէ զարմանալի էր. ուրիշ օրերին առիթ էր պետք, որ իրենց թայֆով ֆոտոսեսիաներ անեին, պոպուլիստական ելույթներ ունենային ու ցույց տային, որ ՀՀ քաղաքացու ցավերն իրենց սրտում են, հոգսերն իրենց գլխում։ՔՊ թայֆան հավանաբար հիմա ավելի կարևոր գործերով է զբաղված, քան ծաղիկ խոնարհելն է։
