Նա Ջեյմս Բոնդն է, ավելի ճիշտ՝ Պիրս Բրոսնանը կնոջ հետ
Նա Ջեյմս Բոնդն է, ավելի ճիշտ՝ Պիրս Բրոսնանը կնոջ հետ։ Նրանք միասին են ապրում գրեթե 30 տարի։
Պիրսը պաշտում է իր կնոջը, ում փաղաքշորեն անվանում է «դեղձիկս»։
Նա անձամբ է տարբեր ուտեստներ պատրաստում կնոջ համար, սուրճ է եփում…
Այդ ամենի մասին անձամբ Պիրսն է հիացած պատմել, երբ խոսել է իր ընտանիքի մասին։
Սակայն Մարիա Պավլովնան Րյազանից կարծում է, որ նորմալ չէ, երբ ճարպոտ, գեր կինը ապրում է նման գեղեցիկ տղամարդու կողքին։ «Ես նրա փոխարեն ամբողջ օրը վարժություններ կկատարեի, կնիհարեի։ Չէ՞ որ կողքիդ անձամբ Բոնդն է ապրում»։
Իսկ Իդա Մարկովնան Աշդոդից կարծում է, որ այդքան շատ ուտելն ուղղակի հանցագործություն է, և Բրոսնանը «պետք է վերանայի իր ընտրությունը ու հեռանա այդ կնոջից…»։
Յուլենկան Տվերից զայրանում է, որ Բրոսնանը «այդքան գումար ունի ու չի ստիպում կնոջը նիհարել…»։
Յուլենկան, Իդա Մարկովնան, Մարիա Պավլովնան վիճում են այդ հարցի շուրջ՝ անիծելով գեր կանանց, խղճալով Բրոսնանին, նրա կյանքը ու չեն հասկանում, թե ինչն է առ այսօր նրան պահում այդ «խոզուկի» կողքին։
Իսկ Պիրսը գնացել է իր սիրելի կնոջ համար նվերներ գնելու, նա նաև պատվիրել է ընկույզով շտրուդել և սուրճ, քանի որ իր «դեղձիկը» դա պաշտում է։
Եվ, գիտե՞ք, Պիրսը ուղղակի երջանիկ է։
Թարգմանեց Hrachuhi Epremyan
