Հուլիսի 24-ին՝ Վարդավառի տոնին, Գյումրիում կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Հարգելի համաքաղաքացինե՛ր,

Հուլիսի 24-ին՝ Վարդավառի տոնին, Գյումրիում կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Դրանց մեկնարկը կտրվի Թատերական հրապարակում՝ ժամը 09:00-ից՝ արձանների լվացմամբ: Միջոցառումներն այնուհետ կշարունակվեն Գյումրու Վարդանանց հրապարակում: Մինչև 7 տարեկան երեխաների համար Վարդանանց հրապարակում առանձնացված հատված կլինի: Վարդավառի օրը ջրով լցված կլինեն նաև «Մուշ» թաղամասի, Թատերական հրապարակի և Բագրատունյաց օղակի լողավազանները: Տոնի ռիթմն ապահովելու է DJ SMOKE-ը:

Անցկացվելիք միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին, ժամը՝ 08:00-16:00-ն, բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ կլինի Վարդանանց հրապարակը:
Միջոցառման բոլոր մասնակիցներին հորդորում ենք պահպանել բարեկրթության կանոնները, ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, չմտնել լողավազան, ուշադիր լինել հատկապես երեխաների նկատմամբ, զերծ մնալ կոնֆլիկտային իրադրություններից:

Հրապարակում ջուր կմատակարարեն քաղաքապետարանի ջրցան մեքենաները, գործընթացը կվերահսկվի համապատասխան կառույցների կողմից:

Բոլորիդ մաղթում ենք ուրախ Վարդավառ և հաճելի օր:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )