Նազելի Բաղդասարյանը պարզաբանել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության նպատակը

Ապատեղեկատվական արշավների դեմ Կառավարության ուսումնասիրությունների վերաբերյալ ասուլիսի ժամանակ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ ՀՀ-ում նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշմանը: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:

ԵՄ-ն իր երկրորդ առաքելությունն է տեղակայում Հայաստանում՝ հիբրիդային գործիքակազմով, դրա դեմը հակազդելու միջոցներով, ի՞նչ գործիքներ են օգտագործվելու նախընտրական շրջանում ՀՀ-ին օգնելու համար, արդյոք դրանք ԶԼՄ-ների՞ն են տրամադրվելու, թե՞ պետական գերատեսչություններն են օգտագործելու նախընտրական շրջանում ապատեղեկատվությունը բացառելու համար: Հարցին վարչապետի մամուլի քարտուղարը պատասխանեց՝ խոսքը քաղաքացիական տեղակայման մասին է, ժամկետների մասով տեղեկատվություն եղել է:

«ԱԳՆ-ն նախօրեին այս թեման կոմունիկացրել է, և դա բնավ նախընտրական շրջանի հետ կապ չունի, քանի որ 2 տարի ժամկետով են տեղակայվելու:

Նպատակը մեկն է՝ տեղեկատվական դիմակայունությունը բարձրացնել, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների դեմ»,- ասաց նա:

Share This