«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպմանը բանախոսել է Արևիկ Համբարձումյանը

Ապրիլի 21-ին տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական բանախոսությունը։

 

Հիմնադրամի փոխտնօրենը ողջունեց ներկաներին և, ինչպես միշտ, մեկնարկեց հանդիպումը ակադեմիական հիմնով, որից հետո բեմ հրավիրվեց օրվա բանախոսը՝ «ԼՈՖԹ» կենտրոնների գլխավոր տնօրեն, գործարար Արևիկ Համբարձումյանը։

 

Նրա բանախոսությունը տպավորեց ներկաներին իր անկեղծությամբ և պարզությամբ։ Այն անդրադառնում էր ժամանակակից կնոջ բազմաշերտ դերին՝ որպես առաջնորդ, մայր և մասնագետ, և այդ դերերի միջև հավասարակշռություն գտնելու մարտահրավերին։

 

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև երաժշտական դադար՝ «Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախմբի մասնակցությամբ, որին հաջորդեց ակտիվ հարցուպատասխանի հատվածը։

 

Քննարկվեցին կարևոր թեմաներ՝ «ամեն ինչ հասցնելու» լարվածությունը գիտակցված ընտրությամբ փոխարինելու, սեփական էներգիան վերականգնվող ռեսուրս դարձնելու և անձնական ու մասնագիտական կյանքի ներդաշնակությունը պահպանելու շուրջ։

 

Հետագա հանդիպումները բաց չթողնելու և բանախոսություններին գրանցվելու համար հետևեք «Իմ քայլը» հիմնադրամի էջին։

Share This