Մուշ թաղամասի բնակիչ Լուսյա Գալստյանին գզել են թափառող շները.Էդգար Բաղդասրյան
Էդգար Բաղդասարյանը իր ֆեսբուքյան էջում գրում է. Մուշ թաղամասի բնակիչ Լուսյա Գալստյանին գզել են թափառող շները։
Սա արդեն պարզապես դժբախտ պատահար չէ, այլ քաղաքային իշխանությունների անգործության հետևանք։
Հարց եմ ուղղում Գյումրու քաղաքային իշխանություններին․ քանի՞ մարդ դեռ պետք է տուժի, որպեսզի վերջապես կատարեք ձեր պարտականությունները։
Քանի՞ երեխա, քանի՞ տարեց և քանի՞ քաղաքացի պետք է հայտնվեն հիվանդանոցում, մինչև այս խնդիրը ստանա իրական լուծում։
Թափառող շների խնդիրը վաղուց անցել է բոլոր թույլատրելի սահմանները։
Քաղաքացիներն ամեն օր վախով են դուրս գալիս իրենց տներից, իսկ իշխանությունները շարունակում են լռել։
Պահանջում եմ անհապաղ և արդյունավետ քայլեր, ոչ թե հերթական արդարացումները։
Գյումրու բնակիչների անվտանգությունը սակարկման թեմա չէ։ Յուրաքանչյուր հաջորդ դեպքի պատասխանատվությունը կրելու են նրանք, ովքեր այսօր չեն կատարում իրենց պարտականությունները։
