Մշակութային հաստատությունների աշխատանքը դադարեցվում է․ Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնում է․

«Մշակութային հաստատությունների աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։

Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնեմ լրացուցիչ»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )