Մի իրի պատմություն. շամպուն

Շամպունը մազերը լվանալու ամենատարածված միջոցն է: Այն բաղկացած է մի քանի բաղադրիչներից: Առաջին շամպունը ստեղծվել է 19-րդ դարում Անգլիայում: Նախքան շամպունի գյուտը` մարդիկ իրենց մազերը լվանում էին մոխրով կամ օճառով, բայց դրանից հետո մազերի վրա բաց գույնի փառ էր գոյանում: Ազնվական  մարդիկ իրենց մազերը լվանում էին թանկարժեք յուղերով:
Շամպունի պատմությանը սկիզբ դրեց անգլիացի Կեյսի Հերբերտը: Նա խոտաբույսերը խառնեց օճառի փոշու հետ և այդ խառնուրդը անվանեց “Shaempoo”:  Կեյսի Հերբերտը հարուստ մարդ չէր և չէր էլ մտածում, որ իրեն կհաջողվի արտոնագրել իր գյուտը: Նա իր արտադրած շամպունը վաճառում էր իր տնից ոչ այնքան  հեռու`  փողոցում:  Նրա գաղափարը շատերին դուր եկավ, և շուտով խորամանկ դեղագործներն ու վարսահարդարները կրկնեցին այդ հեշտ բաղադրատոմսը:
Փոքր փաթեթներով շամպուն սկսեցին  վաճառել ամեն անկյունում:
Որոշ ժամանակ անց`  այդ շամպունի մասին  իմացան  Գերմանիայում: Այնտեղ նույնպես մարդիկ իրենց գլուխները լվանում էին օճառով ու  մոխրով, բայց մազերի վրա նստած փառից  ազատվելու համար օգտագործում  էին բենզին կամ քացախ: Գերմանիայում շամպունը նման  էր իսկականին:
Այն  մշակելով կատարելագործեց  բեռլինցի դեղագործ Հանս Շվարցկոպֆը:  Մի անգամ հաճախորդներից մեկը նրան պատմեց փոքր փաթեթներով մազեր  լվանալու  այդ  զարմանալի միջոցի մասին,  որը գնել էր Անգլիայում: Շվարցկոպֆը քիմիկոս էր, և նմանօրինակ  շամպուն ստեղծելը իր  համար դժվար չէր:
Սկզբում նա հնարեց  այդ նույն փոշու նմանատիպը և սկսեց վաճառել: Սակայն Հանսը ավելի խորամանկ էր, քան անգլիացին, և իր ազգանունով ստեղծեց “Swarzkopf” ապրանքանիշը, որն, ի դեպ,  թարգմանվում է որպես  «սև գլուխ», ու  հորինեց նմանօրինակ տարբերանշան: Միևնույն ժամանակ նա արտոնագրեց իր շամպունը:
Որոշ ժամանակ անց Շվարցկոպֆը ստեղծեց սեփական  ընկերությունը, որն զբաղվում էր շամպունի արտադրությամբ: Բաղադրատոմսը մշտապես փոփոխվում էր և մշակվում,  ավելացվում էին ծաղիկներ և խոտաբույսեր: Այն ժամանակ  հիմնականում կար ութ տեսակ շամպուն: Շամպունը օգտագործելուց հետո մազերը դառնում էին  բուրավետ և առողջ տեսք էին ունենում:
Հեղուկ շամպունի արտադրությունը  սկսվել է  1927 թվականից  Հանս Շվարցկոպֆի որդու կողմից, այդ ժամանակ  հայրն արդեն մահացած էր:
Այժմ  մազերի խնամքի  մեծ քանակությամբ միջոցներ կան, և տարեցտարի դրանց թիվը աճում է: Երևան  են եկել  խոնավացնող, վերականգնող, գունափոխող շամպուններ  տարբեր մազերի  համար:

Share This