Մի իրի պատմություն. կողմնացույց
Կողմնացույցը հայտնագործվել է հեռավոր անցյալում։ Կողմնացույցի առաջին նկարագրությունը տվել է չինացի փիլիսոփա Խեն Ֆեյ-ցզինը մ.թ.ա. երրորդ դարում։ Այն մագնիսե նեղ բռնակով շերեփ էր` գնդի տեսքով:
Նրան տեղադրում էին պղնձե բարակ շերտի վրա, որի վրա նշված էին կենդանակերպի նշանները։ Ընդ որում բռնակը գտնվում էր օդում և կարող էր շրջանաձև պտտվել։ Շերեփը աշխատեցնում էին, և նա կանգ առնելիս միշտ ցույց էր տալիս հարավը։ Դա առաջին կողմնացույցն էր աշխարհում։
XI հարյուրամյակի կեսերին Չինաստանում արհեստական մագնիսից պատրաստեցին լողացող սլաք։ Հաճախ այն ունենում էր ձկան ձև։ Նրան իջեցնում էին ջրի մեջ, որտեղ լողում էր։ Ձկան գլուխը միշտ ցույց էր տալիս հարավը։ Միաժամանակ չինացի գիտնական Շեն Գուան ստեղծեց կողմնացույցի մի քանի տարբերակ։ Նա մագնիսականացնում էր կարի մեքենայի ասեղը և մոմի օգնությամբ այն ամրացնում էր կախված մետաքսե թելին։ Դա ավելի ճշգրիտ կողմնացույց էր, քանի որ պտույտի ժամանակ փոքրանում էր դիմադրողականությունը։ Մեկ այլ տարբերակում նա առաջարկում էր այդ ասեղը ամրացնել սեղմակին։ Հենվելով սեփական փորձերի վրա` գյուտարար Շեն Գուան նկատեց, որը սլաքը ցույց է տալիս հարավը մի փոքր շեղումով։ Նա այդ բացատրում էր մագնիսների և աշխարհագրական հորիզոնների միջև տարբերությամբ։ Հետագայում գիտնականները սովորեցին հաշվարկել այդ շեղումները Չինաստանի տարբեր մասերի համար։ XI դարում չինական շատ նավերի վրա տեղադրված էին լողացող կողմնացույցներ։ Դրանք տեղադրում էին նավի քթի հատվածում, որպեսզի նավապետը միշտ կարողանար տեսնել նրա վրայի ցուցմունքը։
XII դարում չինացիների գյուտից օգտվեցին արաբները, իսկ XIII դարում` եվրոպացիները: Եվրոպայում կողմնացույցի մասին առաջինը իմացել են իտալացիները, հետո իսպանացիները, ֆրանսիացիները, այնուհետև` անգլիացիներն ու գերմանացիները¶
