Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովը Նազելի Բաղդասարյանի նախագահությամբ սեպտեմբերի 8-ին գումարել է անդրանիկ նիստը
Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովը Նազելի Բաղդասարյանի նախագահությամբ սեպտեմբերի 8-ին գումարել է անդրանիկ նիստը:
Օրակարգը հաստատելուց հետո քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը:
Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ “Քաղաքացիական պայմանագիր” խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Մարիամ Պողոսյանի թեկնածությունը: Պատգամավոր Նատալյա Սինորյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: Նա համոզմունք է հայտնել, որ Մարիամ Պողոսյանն արդյունավետ կիրականացնի իր լիազորությունները՝ կոչ անելով կողմ քվեարկել նրա թեկնածությանը:
Քվեարկության արդյունքում Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
