Երաժշտությունը կարող է ուժեղ ազդեցություն ունենալ մեր հույզերի վրա

Երաժշտությունը կարող է ուժեղ ազդեցություն ունենալ մեր հույզերի վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ձայնագրված երաժշտություն լսելը խթանում է մեր ուղեղում հուզական և պատկերավոր պրոցեսները։

Բայց ի՞նչ է կատարվում, երբ կենդանի երաժշտություն ենք լսում:

Ցյուրիխի համալսարանի հետազոտողները՝ կոգնիտիվ և աֆեկտիվ նյարդաբանության մասնագետները, ուսումնասիրել են այս հարցը։

Փորձի ընթացքում հետազոտողներն օգտագործել են ՄՌՏ՝ չափելու համար 27 ունկնդիրների, ինչպես նաև կատարողի նշաձև մարմնի ակտիվությունը իրական ժամանակի ռեժիմում։

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ հաճելի եւ տհաճ հույզերը, որոնք առաջ է բերել կենդանի երաժշտությունը, հանգեցրել են շատ ավելի բարձր և հետևողական ակտիվության նշաձև մարմնում, քան ձայնագրված երաժշտությունը։ Կենդանի ելույթը նաև խթանել է տեղեկատվության ավելի ակտիվ փոխանակմանն ամբողջ ուղեղում, ինչը վկայել է ուժեղ հուզական մշակման մասին ուղեղի աֆեկտիվ և կոգնիտիվ հատվածներում:

Միայն կենդանի երաժշտությունն է ցուցադրել ուժեղ եւ դրական կապ երաժշտության կատարման առանձնահատկությունների և ունկնդիրների ուղեղային ակտիվության միջև։

Share This