Մի իրի պատմություն. արդուկ
Հարցին, թե երբ է առաջին արդուկը հայտնվել մարդու կենցաղում, դժվար կլինի պատասխանել: Եվ մենք, մեր իրերը արդուկելիս, նույնիսկ չենք էլ մտածում այդ մասին: Ոմանք կարծում են, որ առաջին արդուկի պատմությունը սկսվել է այն պահից, երբ հայտնվել է կտորից հագուստի արտադրությունը։
Սակայն, դեռևս հին ժամանակներում, կենդանիների մորթին հարթեցնելու նպատակով մարդիկ օգտագործում էին մամոնտի հատուկ հղկված ոսկոր, այդ վկայում են նաև հնագետների տվյալները: 16-րդ դարում Եվրոպայում սպիտակեղենը արդուկելու համար սկսեցին օգտագործել երկաթից պատրաստված տաք թիթեղներ, որոնց օգնությամբ հարմար էր հարթեցնել ծալքերը: Որպեսզի հարթեցնեն իրերը, նրանք սկսեցին օգտագործել տաք ջրով լցված ապակյա գնդեր կամ երկաթյա բաժակներ։
Առաջին երկաթե արդուկները հայտնվեցին ավելի ուշ, երբառանձնահատուկ խնամք պահանջող ծալքազարդերը, ժապավենները մեծ կիրառություն ստացան։ Այդ ժամանակ այդպիսի արդուկները բավականին թանկ արժեին։ Ճոխ զարդանախշերով զարդարված` դրանք ինքաեռների հետ միասին ցուցադրվում էին հյուրերի մոտ: Տան մեջ արդուկի առկայությունը շեշտում էր տանտիրոջ բարեկեցությունն ու հարստությունը:
Ռուսաստանում արդուկներ սկսեցին պատրաստել 18-րդ դարում դեմիդովյան գործարաններում: Առաջին սարքը, որը այն ժամանակ ստեղծել են արհեստավորները, եղել է ներդիրով, այն շիկացնում էին և դնում արդուկի մեջ։ Զգալի հաջողություն ունեցավ ածուխով արդուկը, որը նույնպես տաքացվում էր աշխատելուց առաջ. բացում էին կափարիչը և մեջը լցնում շիկացած ածուխ: Այն բավականին ծանր էր:
19-րդ դարում հայտնվեց առաջին սպիրտային արդուկը` պատրաստված Գերմանիայի վարպետների կողմից։ Նրանք կռահեցին, որ կարելի է արդուկի վերին մասին ամրացնել փոքրիկ թիթեղյա անոթ սպիրտով, որը փոքր քանակությամբ ջերմություն էր արձակում: Ռուսաստանում սպիրտային արդուկը չգոյատևեց, քանի որ արժեքը բարձր էր` 10 ռուբլի, մինչդեռ Մոսկվայում բնակարան կարելի էր վարձել 5 ռուբլով, իսկ սովորական չուգունե արդուկը արժեր 1 ռուբլի:
Գրեթե միաժամանակ սպիրտայինի հետ հայտնվեց գազային արդուկը, որը նման էր փոքրիկ գործարանի։ Ներսում վառելիքի փոքրիկ բաքին միացված այրիչն էր, կափարիչին տեղադրված էօդափոխիչ պոմպը, որը արդուկելու ժամանակ հեշտությամբ լարում էին բանալիով։ Նախքան աշխատանքին անցնելը` անհրաժեշտ էր տաքացնել բաքը, այնուհետև գոլորշին պոմպի մղումով մտնում էր այրիչի մեջ: Հաջորդ քայլը բոց առաջացնելն էր, և կարելի էր արդուկել:
Էլեկտրականության հայտնվելով այս հարցում լուծվեցին շատ խնդիրներ: Մեծ ձեռքբերում էր ջերմակարգավորիչների և խոնավացուցիչ տարբեր սարքերի առաջացումը, և ժամանակակից աշխարհում կա արդուկների մեծ ընտրանի
