
Կյանքը ցույց է տվել, որ մի անգամ ինչ-որ բան տվողը, էլի կտա, և Նիկոլը դա արդեն ապացուցել է։Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը անշեղորեն հավատարիմ է մնում ավանդույթի ուժ ստացած իր սովորությանը՝անվերապահորեն ենթարկվել Ադրբեջանից եկող հրամաններին և կատարել Ալիևի բոլոր պահանջները։Ալիևի առաջ Նիկոլի հարսությունը՝հանգեցրեց նրան, որ Շուռնուխի կեսն անցավ Ադրբեջանին, Որոտանում թուրքը տան տիրոջ նման ելումուտ է անում, Սյունիքում որոշում է՝ում ճամփեն փակի, ումից փող վերցնի։Մի խոսքով՝2020 թ.-ի պարտության և կապիտուլյացիայի հետևանքների ծանրությունը ուսերիս վրա՝Նիկոլը որոշել է գնալ նոր արկածախնդրության։Ի՞նչ է սպասվում, այս տարի նոյեմբերի 9-ին։Փորձագիտական շրջանակներն ու խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում են, որ Հայաստանի ապագայի վրա շիրմաքար է դրվում, լսող չկա։Ամենայն հավանականությամբ նոյեմբերի 9-ին՝Նիկոլը Ալիևին 2-րդ կապիտուլյացիայի հաճույքը կպատճառի.ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդպիսով՝փակելով Արցախի թեման։Հընթացս էլ դեմարկացիա և դելիմիտացիա կանեն, բայց Ալիևի սրտի քարտեզներով(խորհրդային)։Սա Նիկոլ Փաշինյանի նվերն է ժողովրդին, հունիսի 20-ին տված պողպատե մանդատին՝ի պատասխան։