«Մի անգամ Ամերիկայում» ֆիլմի աստղը մոտոցիկլետով վթարի է ենթարկվել ու մահացել
Դերասանի գործակալ Բարրի Մաքֆերսոնը բացահայտել է նրա մահվան մանրամասները։ Ուիլյամսի ներկայացուցչի խոսքով՝ դերասանը մոտոցիկլետ է վարել ու վթարի ենթարկվել։
«Աջ, թե ձախ էր թեքվում, երբ մի մեքենա կտրել է ճանապարհը: Ես ուղղակի տապալված եմ… Նա հիասքանչ տղա էր։ Նա այնքան տաղանդավոր էր»,- ասել է Մաքֆերսոնը։
Հրշեջ ծառայությունից հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել հունիսի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Route 30 Long Trail Auto մայրուղու վրա՝ Վերմոնտ նահանգի Դորսեթ բնակավայրի մոտակայքում: Քննիչները կարծում են, որ մեքենայի վարորդը շրջվել է և չի տեսել մոտոցիկլետը։ Ուիլյամսը միակ վիրավորն էր, և ուղղաթիռ է կանչվել, որպեսզի նրան տեղափոխեն Նյու Յորքի հիվանդանոց: Սակայն ստացած վնասվածքներից դերասանը մահացել է։
