Էմբեր Հերդը վերադարձել է կինո՝ Ջոնի Դեփի հետ սկանդալից հետո
Էմբեր Հերդը Ջոնի Դեփի հետ սկանդալային ամուսնալուծությունից հետո վերադարձել է կինո։ Համացանցում են հայտնվել «Կրակի մեջ» ֆիլմի կադրերը, որոնցում դերասանուհին մարմնավորում է կին հոգեբույժի։
Ֆիլմում գլխավոր հերոսուհին աշխատում է մի տղայի հետ, որի մեջ, ըստ տեղաբնակների, սատանա է մտել։ Իրադարձությունները ծավալվում են 1899 թվականին՝ Կոլումբիայում։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Տաորմինայի 69-րդ կինոփառատոնում (Իտալիա):
Հիշեցնենք, որ Էմբեր Հերդը Ջոնի Դեփին բռնության մեղադրանք էր ներկայացրել։ Դերասանուհու հայտարարություններից հետո Դեփը կորցրել է բազմաթիվ գովազդային պայմանագրեր։ Սակայն Dior ապրանքանիշը միակն էր, որը չէր խզել հարաբերությունները դերասանի հետ։ Որոշ ժամանակ անց դերասանն արդարացվեց:

