Մի ամբողջ օր ջուր չի լինի

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 20-ին ժամը 15:00-ից մինչև հունիսի 21-ը 00:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Կոշ, Շամիրամ, Դպրեվանք, Նոր Եդեսիա, Արագածոտն, Ուջան, Ագարակ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Share This