Միջերկրական ծովում գրանցվել է 3 երկրաշարժ` ամենահզորը 5,6 մագնիտուդ հզորությամբ

Լույս մայիսի 19-ի գիշերը Միջերկրական ծովում երեք երկրաշարժ է գրանցվել, տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով Թուրքիայի բնական աղետների դեմ պայքարի վարչությանը:

Երևանի ժամանակով 03:22-ին գրանցվել է առաջին երկրաշարժը` 5,6 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժի օջախը գտնվել է 5,89 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Մուղլայի մարզի Դաթչա քաղաքից 281 կմ հեռավորության վրա:

Հաջորդ երկրաշարժը տեղի է ունեցել 04:02-ին, ունեցել է 4,4 մագնիտուդ ուժգնություն: Օջախը գտնվել է 6,8 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Դաթչայից 320 կմ հեռավորության վրա:

Երրորդ` 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել 06:44-ին: Օջախը գտնվել է 6,84 կմ խորության, էպիկենտրոնը` Դաթչայից 269 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժերի հետևանքով Թուրքիայի ցամաքային տարածքում հնարավոր ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չի հաղորդվում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )