Անդրանիկ Քոչարյանի որդուն գիտական աստիճան է շնորհվել Սմբատ Գոգյանի հրաժարականի հաջորդ օրը

Երեկ պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը: Վերջինս հրաժարականի համար մի քանի պատճառ է ներկայացրել, որոնցում առանցքային է սկզբունքային անհամաձայնությունը ԿԳՄՍ նախարարության հետ: Որպես օրինակ Գոգյանը է նշել ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի և ռեկտորի պարտականությունները ներկայում կատարող Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում առկա թերությունները՝ ընդգծելով, որ դեմ է երևույթին, ոչ թե անձանց:
Արտագրություններով կամ ակնհայտ թերություններով աչքի ընկնող գիտական աշխատանքները տարիներ շարունակ արժանացել են մասնագիտական հանձնաժողովների դրական եզրակացություններին, և ԲՈԿ-ն էլ դրանց հեղինակներին գիտական աստիճանի է արժանացրել: Շատ հաճախ նման գործընթացները ուղեկցվել են աղմկահարույց պատմություններով, հայտնվել են հասարակության ուշադրության կենտրոնում, ինչի արդյունքում արժեզրկվել է թե՛ ԲՈԿ-ը, թե՛ գիտության նվիրյալների և առհասարակ գիտության հանդեպ հավատը: Նման աղմկահարույց պաշտպանությունների պակաս վերջին շրջանում էլ չենք ունեցել, երբ կառույցը ղեկավարում էր Գոգյանը: Հիշենք ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի թեկնածուական ատենախոսությունը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )