Մեր փրկության գրավականը

«Որպեսզի հաջողություն

լինի՝ կիսվիր մի կտոր
հացդ ընկերներիդ հետ»:

Այսօր մեր Ղարամյան գերդաստանի (թվով 20 ընտանիք) կողմից որոշել ենք մեր այս տարվա ցորենի բերքի 2/3-ը (1000 կգ)` օրվա սահմանված նորմաներով` 5000 հոգու մեկ օրվա չափաբաժին պատրաստի հաց, նվիրաբերել Արցախի կառավարությանը` բնակչության կարիքները հոգալու համար:

Բոլոր այն արցախցիները, ովքեր հնարավորություն ունեն իրենց պահուստներից մաս հանել Արցախի ընդհանուր կարիքների համար, կոչ եմ անում միանալ:

Հ.Գ. Սեպտեմբերի 4-ին,ևս 210 կգ ցորեն հատկացրել ենք Ստեփանակերտում գործող հումանիտար ճաշարաներին:

Արշավիր Սուրենի Ղարամյան
Arshavir Gharamyan

Share This