Մեր կառավարիչները կարծես իրականությունից կտրված են

Մեր կառավարիչները կարծես իրականությունից կտրված են։ Նրանց թվում է, թե պատասխանատվություն կոչվածը ընդամենը խոսքեր են, ֆեյսբուքի ստատուս կամ “ուչաստկովու” մակարդակի գործողություններ։ Ամեն ֆորս֊մաժորին առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտը ցույց է տալիս, որ գործ ունենք ուղղակի հանցավոր անգործության հետ։ Ինչպե՞ս կարելի է մի քանի ամիս շարունակ ՀՀ֊ից Արցախ ապրանքների տեղափոխման նորմալ լոգիստիկա չստեղծել, հանդուրժել անթույլատրելի գնաճ, և հիմա էլ դուրս գալ եթեր` թե ժողովուրդ դիմացեք, ծանր օրեր են։ Պետական մտածելակերպ չունեցող, կառավարումից անտեղյակ այս պատուհասներն ուղղակի մաշեցնում, հյուծում են երկիրն ու մեզ։
Share This