
Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ, նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը։Գաղտնիք չէ, որ Մոսկվան սիրում է նմանատիպ “սիրային հանդիպումներ” և հատկապես, երբ այդ հանդիպումները ավարտվում են փաստաթղթի ծնունդով, մանավանդ երբ ռուս-թուրքական շահերը շատ սահուն կերպով համընկնում են։ Գաղտնիք չէ, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը բացարձակ ազդեցություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա և մեղմ ասած՝նոյեմբերի 26-ի հանդիպումն էլ հայրական ապտակ էր Փաշինյանին և Ալիևին։ Սոչիում տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը: Բանակցությունների բաց մասում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման աշխատանքները: Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Ալիևն էլ իր հերթին հայտարարեց, որ Ադրբեջանը կատարել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը։ Մինչ հասարակության թմրած հատվածը՝Նիկոլի ըմբոստացող հայացքից էր ոգևորվել և ուտոպիաներով տարվել, եռակողմ նոր հայտարարություն ստորագրեցին, որի միայն տեսանելի մասն է մեզ հասանելի։ Փաստաթղթում մատնանշված չէր կետեր, որոնք ազգային շահից են բխում։ Այդ հայտարարության մեջ չկար՝ոչ մի խոսք գերիների վերադարձի մասին, Արցախի կարգավիճակի և ոչ էլ նշված էր ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքին դուրս քշելու մասին։Դե կարևորը կումունիկացիաների ապաշրջափակումն է ու դեմարկացիան և դելիմիտացիան։Մի խոսքով՝ամեն ինչ պատշաճ կերպով թուրք-ադրբեջանական օրակարգի բարօրության համար։