Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Լիզ Թրասը նշել է, թե պատրաստ է միջուկային զենք կիրառել

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար և վարչապետի թեկնածու Լիզ Թրասը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի միջուկային զ-ենք կիրառել: Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 23-ին Բիրմինգհեմում Պահպանողական կուսակցության անդամների հետ հանդիպմանը։
Նրան հարցրել են, թե ինչ կզգա, եթե ստիպված լինի միջուկային զ-ենք օգտագործել:

«Կարծում եմ՝ սա վարչապետի կարևոր պարտականությունն է։ Ես պատրաստ եմ դա անել», – աել է Լիզ Թրասը:

Ավելի վաղ՝ օգոստոսի 19-ին, Լիզ Թրասը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ G20-ի գագաթնաժողովի ժամանակ։ Մեկնաբանությունն արվել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հայտարարության լույսի ներքո, թե ՌԴ ղեկավարը ծրագրում է անձամբ մասնակցել G20-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը Բալիում։Նշենք , որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 15:30-ին։ Վարչապետի պաշտոնի համար պայքարում են Լիզ Թրասը և ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )