Երգչուհի Սոնա Ռուբենյանը սիրված է շատերի կողմից: Նրա նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունն առավել մեծացավ ամուսնությունից հետո, չնայած, ինչպես երգչուհին էր նշել հարցազրույցներից մեկում, ինքը միշտ էլ ակտիվ է եղել սոցցացանցերում, միաժամանակ նշելով, որ մարդկանց իսկապես հետաքրքրում են անձնական կյանքի մանրամասներ, այդ իսկ պատճառով էլ երբեմն նման հրապարակումներ է անում։

Այս անգամ Սոնան դստեր հետ մանկական սրճարան է գնացել, որտեղից տեսանյութ է տարածել:

«Մարին ընտրեց, մնացինք մենք»,- գրել է երգչուհին:

Նշենք, որ ավելի վաղ Սոնան դստեր մասնակցությամբ տեսանյութ էր տարածել, որտեղ դուստրը քնացնում էր իր տիկնիկին`լսելով իր մայրիկին: