Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը երգում են <<Զարթի՛ր, լաո>>

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Ինսթագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել նախօրեին տեղի ունեցած մասնավոր երեկույթից:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են Սիմոնյանը, նրա ամուսինը՝ Տիգրան Քյոսայանը և Մոսկվայի հայ համայնքի այլ ներկայացուցիչներ երգում «Զարթնիր Լաո» երգը:

«Ուրբաթ երեկոյան: Մոսկվայի հայերը հիշում են իրենց արմատները»,-գրել է Սիմոնյանը:
Հրապարակմանն արձագանքել է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը. «Կեցցեն հայերը»,-գրել է նա:
Սիմոնյանը նաև խոստովանել է, որ չի հասկանում երգի բառերը և նրա համարում թարգմանում են ամեն ինչ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )