Գնումներ կատարելու ցանկությունից կախվածություն ունեցողներին առաջարկել են ճանաչել որպես հոգեխանգարմունք ունեցողներ

Գերմանիայի Հաննովերի բժշկական դպրոցի մասնագետները առաջարկել են այն մարդկանց, որոնք ունեն կախվածություն գնումներ կատարելուց, ճանաչել որպես հոգեխանգարմունք ունեցողներ։ Այս մասին հայտնում է The Times-ը։ Կատարելով գիտական հետազոտություններ, գիտնականները պարզել են, որ որոշ մարդիկ հակված են գնելու իրենց համար ոչ պիտանի իրեր, նույնիսկ եթե ֆինանսական խնդիրների առաջ են կանգնում կամ հայտնվում դեպրեսիայի մեջ։ Այդ անհագ ցանկությունը մասնագետները որակել են որպես կոմպուլսիվ շոփինգի նշաններ, որոնք մարդիկ չեն կարող վերահսկել։ Նրանք նկատում են, որ շատ խանութներ միլիոններ են աշխատում մարդկանց մոտ «շոփինգոլիզմի» վրա։ Նման կախվածություն ավելի հաճախ նկատվում է երիտասարդների մոտ։ Զարգացած երկրներում չափահաս մարդկանց 5 տոկոսը ունի նման կախվածություն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )