Մատնանշում են ժամկետ, հետո այն փոփոխում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին Գյումրիում էր։ Պատճառն առավել քան հարգելի էր։ Այսօր լրանում է այն ժամկետը, որը դեռ ամիսներ առաջ ասել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Գյումրի վերջին այցերից մեկի ժամանակ՝ խոսելով Գյումրիի ավտոմաքսատան բացման մասին։ Ժամկետը լրացավ, սակայն մաքսատունը դեռ պատրաստ չէ։ Դեռ այն ժամանակ էր հայտնի, որ չեն հասցնելու, սակայն այժմ արդեն պարզ է, որ դեռ էլի մի որոշ ժամանակ կպահանջվի, մինչեւ մաքսատունը պատրաստ լինեի։ Փաշինյանն այցելել էր շինաշխատանքներին ծանոթանալու։ Ասում են, որ որակի հետ կապված չի գոհացել։ Այս ամենը հիշեցնում է խորհրդային իրականությունը, երբ հաստատվում էր պետպլան, կոնկրետ ժամկետ, սակայն էս գլխից գիտեին որ չեն հասցնելու ու արդյունքում սկսում թր ձգձգումների տեղապտույտը։ Սովետն արդեն երեք տասնամյակ է կարծես թե չկա, սակայն վարչահրամայական համակարգը կարծես թե ոչ միայն պահպանվել է, այլ նաեւ Փաշինյանի օրոք երկրորդ շնչառություն է ստացել։ Շտապել են հաճոյանալ ու ասել են ժամկետներ, իսկ հիմա հազար ու բան են հորինելու, ասելու համար, թե ինչու չեն հասցնում։ Կարելի էր էն գլխից լինել անկեղծ ու ասել ճիշտը
