Մահացել է Հենրի Քիսինջերը
Հարյուր տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Հենրի Քիսինջերը։ Այս մասին հայտնումէ «Ռոյթերզ»-ը։
Հենրի Քիսինջերը դիվանագիտական հզոր ուժ էր, որը որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական և երկու նախագահների օրոք պետքարտուղար, անջնջելի հետք թողեց ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա։
«Քիսինջերը մահացել է Կոնեկտիկուտում գտնվող իր տանը»,-ասվում է նրա հիմնադրած աշխարհաքաղաքական խորհրդատվական ընկերության՝ Kissinger Associates Inc-ի հայտարարության մեջ:
Հանգամանքների մասին ոչինչ չի նշվում:
