Մահացել է Լյուդմիլա Աբրամովան

83 տարեկանում մահացել է խորհրդային դերասանուհի և սցենարիստ Լյուդմիլա Աբրամովան:

Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հիշեցնելով, որ նա եղել է  Վլադիմիր Վիսոցկու երկրորդ կինը։ Աբրամովայի մահվան փաստը հաստատել է որդին՝ Նիկիտա Վիսոցկին։

«Մահը վրա է հասել երեկ կեսօրին»,- ասել է նա։

Լյուդմիլա Աբրամովան ծնվել է 1939 թվականի օգոստոսի 16-ին։ Նա առավել հայտնի է «713-րդը վայրէջք է խնդրում», «Արևելյան միջանցք» ֆիլմերում խաղացած դերերից։

Share This