Մադոննան նոր սիրավեպ է սկսել

64-ամյա Մադոննան նոր սիրավեպ է սկսել։ Նա հանդիպում է 29-ամյա բռնցքամարտիկ Ջոշ Պոպերի հետ։ Հայտնի է, որ բռնցքամարտիկը մարզում է երգչուհու երեխաներին։ Պոպերը մի քանի լուսանկար է հրապարակել ինստագրամյան իր էջում, որոնցից մեկում պատկերված է Մադոննայի հետ։ Երգչուհին եւս կիսվել է Պոպերի հետ պատկերված լուսանկարով իր ինստագրամյան էջի «սթորի»-ների բաժնում։ Հայտնի է, որ նրանց հարաբերություններն ավելին է, քան սոսկ ընկերությունը, սակայն Պոպերը չի արձագանքում իր եւ Մադոննայի միջեւ սիրավեպի առկայության մասին հարցերին։ Հիշեցնենք, որ Մադոննայի նախկին բոյֆրենդը 23-ամյա Էնդրյու Դարնելն էր։ Նրա հետ երգչուհու սիրավեպը տեւել էր կես տարի։ Պատճառը՝ Էնդրյուի դավաճանությունն է եղել։

Share This