Ճապոնիայում ձերբակալվել է յակուդձա խմբավորման պարագլուխներից մեկը
Ճապոնական ոստիկանությունը ձերբակալել է «Կոբե Յամագուտի-գումի» խմբավորման պարագլուխներից մեկը։ Վերջինս կասկածվում է մրցակից խմավորման մարտիկներից մեկի սպանության հետ կապ ունենալու մեջ։ Այս մասին հայտնում է NHK-ն։ Դեպքը տեղի է ունեցել Կոբե քաղաքում, այն թաղամասում, որտեղ մշտապես բախումներ են լինում յակուդձա կլանների միջեւ։
