Հրդեհ նավի վրա․ կան տուժածներ

Հրդեհ է բռնկվել թուրքական Թեքիրդաղի մոտակայքում, Մարմարա ծովում գտնվող նավի վրա։ Այրվող նավը մոտեցվել է ափին։ Տախտակամածին գտնվողները տարհանվել են։ Հրդեհի հետեւանքով տուժել է երեսուն մարդ։ Նրանք ծխահարվել են։ Ներկայումս հրդեհն արդեն հանգցվել է։ Նավը եւ նրա վրա բեռնված ավտոմեքենաները խիստ վնասվել են։

Share This