Հրդեհ է բռնկվել <<Վեոլիա Ջուր>>-ի պոմպակայանում

«911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 17 շենքի մոտակայքում գտնվող շինությունում այրվում է կուտակած ստվարաթուղթ:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:17-ին, մարվել՝ 12:28-ին:

Պարզվել է, որ շենքին կից գտնվող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող պոմպակայանում (մոտ 20 քմ) այրվել են կուտակած ստվարաթուղթ (մոտ 6 խմ), տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 3 քմ) և ներսում գտնվող գազի բալոնից (20 կգ) արտահոսած գազը:

Փրկարարները գազի բալոնը դուրս են բերել պոմպակայանից և փակել փականը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )