Հուսահատ կնոջն էլ անտեսեցին

Դեռեւս խորհրդային շրջանի սովորույթների մնացուկ է՝ ղեկավարի այցելության ժամանակ ցույցադրել միայն «պուպուշն» ու լավը, իսկ խնդիրները ծածկադմփոց անել։ Շիրակի հեղափոխական իշխանությունները այդ իմաստով արժանի իրավահաջորդ են ոչ միայն նախկինների, որոնց դեմ պայքարում էին, այլ նաեւ նույնիսկ խորհրդային ժամանակների։ Միայն բողոքավոր կնոջ աղեկտուր ճչոցը, լրագրողների իրարանցումը, տեսախցիկների ու ուղիղ եթերների ազդեցությունը ստիպեց, որպեսզի գյումրեցի կնոջն ով արդեն երկու ամիս կիսաքաղց ապրում է իր թոռան հետ, կարողանա մոտենալ «աստվածային Օկտավիանոս Օգոստոս»-ի կերպարի մեջ մտած ու «ախրաննիկա-շիշ բռնողներով» շրջապատված Փաշինյանին, ով դեռ վերջերս «համեստ ժողովրդի վարչապետն» էր իսկ այսօր՝ թրթուրների տակ ամեն մի բողոք ճզմելու պատրաստ դիկտատոր։ Ու այստեղ արդեն Հայաստանի հպարտ քաղաքացու գահավիժումն է փաստվում՝ պայմանավորված վարձու ապրելու նեղ վիճակով, կիսասոված կենցաղով, քաղաքացի, ում մեջքի շնորհիվ է, որ երեկվա ժողովրդի ծառաներն այսօր մեծամտաբար կզակ ցցում իրենց բարեկեցիկ կյանքի բերածների հանդեպ, հաշի չառնելով ավանդական հայկական այնպիսի նվիրական բաներ, ինչպիսին օրինակ «ձեռքից հաց ուտելն է»։ Մանրամասները՝ տեսանյութում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )