Հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կդառնա 68․000 դրամ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ 102 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Վարազդատ Կարապետյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրենքն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունվարի 1-ին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )