Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

Էվրոսի աշխատանքային այցի շրջանակում դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Ռոմիլոս Խաձիյանողլուի և Ադամանտոս Պապադոպուլոսի հետ։ Քննարկվել են ապակենտրոնացված համագործակցության, սահմանամերձ քաղաքների միջև կապերի ընդլայնման հարցեր։

Դեսպանն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և «ԹՐԻՓՓ» նախագծին՝ ընդգծելով Էվրոսի հնարավոր դերակատարությունը։ Կողմերը նշել են հայկական համայնքի ներդրումը և քննարկել գործընկերության ու համատեղ ծրագրերի հեռանկարներ։

Մկրտչյանը, Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանի հետ, հանդիպել է Օրեստիադայի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ ներկայացնելով արտաքին քաղաքական առաջնահերթությունները և տարածաշրջանային գործընթացները։ Այցելություն է կատարվել նաև Դիդիմոտիխոյի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի։

Share This