Հորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Երևանում հոկտեմբերի 1-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 30-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, իսկ հոկտեմբերի 1-4-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 1-4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 20-23 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ի ցերեկը կնվազի 4-7, հոկտեմբերի 1-4-ին ևս 3-5 աստիճանով։
