Հեռադիտակի հայտնագործությունը

Հեռադիտակի հայտնագործությունը արդեն  մի քանի հարյուրամյակի պատմություն ունի:  Սարքի անվանումը « bi oculus» լատիներեն նշանակում է «երկու աչք»: Առաջին օպտիկական սարքերը հեռադիտակները, հայտնվել են 17-րդ դարում, դրանց շնորհիվ հնարավոր դարձավ դիտել հեռու տարածության վրա գտնվող առարկաները:
Մի աչքով այդքան էլ հարմար չէր դիտել: Սակայն միշտ գտնվում է այս կամ այն  խնդիրը լուծող ցանկացող մեկը:
Հենց այդ մեկը իտալացի Գալիլեո Գալիլեյն էր, որը 1609 թ. հորինեց երկու ոսպնյակներով (ցրող և հավաքող) օպտիկական սարք դրանով  հիմք դնելով հեռադիտակի պատմությանը: Նրա ստեղծած առաջին հեռադիտակը փոքր մեծացում ուներ, մեր ժամանակակիցներն դրանք օգտագործում են թատրոններում (թատերական հեռադիտակներ): Հետագա փորձերը, որոնք շարունակվել են 1610 թվականին, գիտնականին հնարավորություն են տվել ստեղծել ավելի հզոր օպտիկական սարքեր, որոնք ունակ են առարկան 20, 30 և ավելի անգամ մեծացնելու: Այս սարքերն ունեն երկու ոսպնյակ, որոնցից մեկը պատկերընկալը օբյեկտիվը,  ունակ է լույսի ճառագայթներ հավաքելու, պատկեր կազմելու, իսկ մյուսը ակնապակին, ցրում է դրանք:
Գալիլեոյի ստեղծած հեռադիտակը պարզ էր և տալիս էր բավականին հստակ պատկեր, բայց, որպես չափիչ սարք, այն հնարավոր չէր օգտագործել: Որպեսզի պատկերի որակն ավելի բարձր լինի, անհրաժեշտ էր կատարելագործել  Գալիլեոյի գյուտը: Կեպլերի մշակումները հատվածակողմի պրիզմայի ստեղծումը  1611 թվականին, հասան ճիշտ ժամանակին:
Օգտագործելով պրիզմայավոր հեռադիտակը  արդեն հնարավոր էր չափել հեռավորությունը, մեծացավ նաև նրա դիտման անկյունը:
Կեպլերի պրիզմայավոր  օպտիկայի հայտնագործությունը դարձավ ժամանակակից հեռադիտակի պատմության սկիզբը: Այնուամենայնիվ, նոր տեսակի սարքն ուներ որոշակի թերություն. պատկերը շրջված էր ցույց տալիս: Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից միմյանցից անկախ  գիտնական-օպտիկներ փորձեցին օգտագործել պրիզմաների ավելի բարդ  համակարգ, որն էլ  դրական արդյունքներ տվեց. նրանց հաջողվեց վերադարձնել նկարի ուղիղ տեսքը:
Իտալացի Իգնացիո Պորոն պրիզմայի համակարգի արտոնագիր է ստացել 1854 թվականին: 19-րդ դարի 60-ական թվականներին Փարիզում  Հոֆմանի հետ համատեղ նա զբաղվում էր մոնոկլի (միաչքանի ակնոց)  ստեղծմամբ, որի պրիզմային համակարգը լիովին համապատասխանում է այժմյան հեռադիտակի մոդելին: Առաջին հեռադիտակները, որոնք մշակվել են գիտնական Էռնստ Աբբեի և օպտիկական համակարգերի գործարանի հիմնադիր, ինժեներ Կառլ Ցեյսի կողմից, վաճառքի են հանվել 1894 թվականին: Դրանք գրավիչ տեսք ունեին  և տալիս էին բավականին ցայտուն պատկեր;
Բոլոր հեռադիտակները բաժանված են երկու խմբի ՝ դասական և հավաք կոմպակտ: Ըստ ֆոկուսացման մեթոդի՝  կա հեռադիտակի երկու տիպ. կենտրոնական ֆոկուսով, որտեղ կա մեկ կենտրոնական պտուտակ ՝ ֆոկուսը կարգավորելու համար,  և առանձին, որտեղ ֆոկուսի կարգավորումը կատարվում է առանձին յուրաքանչյուր ակնապակու վրա: Հեռադիտակներն ունեն  հատուկ տեխնիկական պարամետրեր, որոնք որոշում են դրանց կիրառումը և մասնագիտացումը (թատերական, ռազմական, աստղագիտական ​​և այլն)

Share This