Հեղափոխությունից հետո «թաքուն»-ը վիրավորական է

Հեղափոխությունից հետո «թաքուն»-ը վիրավորական է․ Գագիկ Ծառուկյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեմ չէ, որ կառավարության անդամների աշխատավարձները բարձրացվեն, եթե մարդը աշխատել է լավ, արդյունավետ, օգուտ է տվել ապա կարելի է նույնիսկ տասնապատկել, սակայն անհասկանալի է գաղտնի բարձրացնելը, այն դեպքում երբ արդեն տարի ու կես է հեղափոխություն է եղել ու ժողովուրդն է ընտրել իր իշխանությանը եւ վարչապետը հենց ժողովրդի թեկնածուն է եղել։ Ծառուկյանը գտնում է, որ թաքուն քայլ անելը վիրավորական է եւ ժողովրդի համար, եւ պատգամավորների համար, ու հեղափոխությունից հետո թաքուն բառը արդեն անընդունելի պետք է լինի առհասարակ։ Գագիկ Ծառուկյանը գտնում է, որ կարելի էր անել բացահայտ, առանց թաքուն-ի եւ դա է դատապարտելին, հենց թաքուն բառն իր մեջ արդեն դատապարտելի տարր է կրում, հատկապես, որ ժողովուրդն իր իշխանության համար ամեն բանի էլ պատրաստ է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )