Իշխանական ֆրակցիան կտրոհվի․ Ամուլսարի խնդիրն ու Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր ընդունումը կդառնա տրոհման մեկնակետը

 

«Ամբիոնին» հայտնի է դարձել, որ «Իմ քայլից» մի խումբ պատգամավորներ, ընդհանուր թվով 8-9 հոգի դիմում է գրել խմբակցությունից դուրս գալու համար, սակայն ֆրակցիայում, օգտագործելով տարբեր լծակներ, ներառյալ նաեւ Նիկոլ Փաշինյանով վախեցնել կամ Սիփան Փաշինյանին մեջտեղ բերել որպես ճնշող հանգամանք, փորձում են ստիպել, որպեսզի պատգամավորները դուրս չգան ֆրակցիայից։ «Ամբիոնի» զրուցակից պատգամավորը նշեց, որ իրենք դուրս են գալու ֆրակցիայից առաջիկայում՝ ունենալով անհամաձայնություն Ամուլսարի խնդրի եւ Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված։ Նրանք չեն ցանկանում, որ գործարկվի Ամուլսարի հանքը, տեսնելով այն աղետայի հետեւանքները որը կարող է ունենալ հանքի գործարկումը։ Նրանք նաեւ դեմ են Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը, համարելով, որ այն անհամատեղելի է, իր պարունակած երկդիմի եզրաբանության պատճառով հայկական մենթալիտետին ու հոգեկերտվածքին։ Մեր զրուցակից պատգամավորը, ով ցանկացավ որ անունը չբացահայտվի, հաշվի առնելով, որ Հայաստանում 37 թիվ է սկսվել , հայտնեց նաեւ, որ իշխանությունն ամեն բան անում է, որպեսզի իրենց թույլ չտա դուրս գալ խմբակցությունից, քանի որ հասկանում են, որ իրենց դուրս գալը կարող է «բացել մյուսների լեզուները»։ Նա նաեւ նշել է, որ թեեւ դիմումները գրված են, սակայն ամեն կերպ փորձ է արվում հետաձգել նիստը, հարցը չքննարկելու համար։ Նա միաժամանակ նաեւ նշեց, որ անկախ ճնշումներից, իրենք իրենց համարում են անկախ պատգամավորներ եւ չեն պատրաստվում ներկայանալ ֆրակցիայի նիստերին։ «Ամբիոնն» էլ դեռեւս չի բարձրաձայնում իշխանական ֆրակցիայից դուրս գալ ցանկացող պատգամավորների անունները, հասկանալով վերջիններիս մտավախությունն ու Հանրապետությունում սկսված հալածանքների աննախադեպ շրջանը, որը թերեւս կարող է համեմատվել սովետական տարիների ստալին-բերիական հալածանքների հետ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )