Գագիկ Ծառուկյանը կողմ է արդարադատությանը, բայց՝ մարդասիրական հիմնական նորմերի պահպանումով

Գագիկ Ծառուկյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված կացությանը ասաց, որ եթե կա հանցակազմ, ապա պետք է նաեւ իրավական գործընթացներ լինեն, սակայն հոր ու տասնվեց-տասնութ աղջիկների հանդեպ գործողությունները անհարմար դրության մեջ են դնում հենց առաջին հերթին վարչապետին։ Ըստ էության, ԲՀԿ առաջնորդը կողմ է մի կողմից արդարության հաստատման ու արդարադատության իրականացմանը, իսկ մյուս կողմից, ընդունված մարդասիրական նորմերի պահպանմանը։ Միաժամանակ նաեւ Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ եթե հիմնական խնդիրը Թովմասյանն է, ապա ոչ մի խնդիր թող հանցակազմ ներկայացնեն, որտեղ երեւա որ նա ինչ որ հանցանք է կատարել ու նոր թող պատժեն ու բոլորն էլ կողմ կլինեն դրան, քանի որ ոչ ոք հանցագործությանը կողմ չէ։ «Սակայն իմ համար, որպես հայ մարդու, ընտանիքի մարդու, տեսնելով տասնվեց տարեկան, տասնութ տարեկան աղջիկներին կանչեն հարցաքննության ինչ որ չարաշահումների համար, իմ համար անընդունելի է»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )