Գերմանական Հերնե քաղաքում թուրքերի և քրդերի միջև բախումներ են տեղի ունեցել (տեսանյութ)
Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա երկրամասի Հերնե քաղաքում ավելի քան 60 մարդու մասնակցությամբ բախումներ են տեղի ունեցել թուրքերի և քրդերի միջև: Այս մասին տեղեկացնում է waz.de կայքը:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ բախումները տեղի են ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան՝ թուրքական մշակութային միավորման շենքի մոտակայքում:
Բախման մասնակիցները զինված են եղել մահակներով և փայտերով, որոշների մոտ էլ դանակներ են եղել: Մեկ մարդ թեթև վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունը ցրել է մասնակիցներին արցունքաբեր գազով և մասամբ առգրավել զենքերը: Ոստիկանությունը պարզել է բախման մասնակիցներից մի քանիսի ինքնությունը, բայց ոչ ոք դեռ բերման չի ենթարկվել:
PKK Terroristen
Herne
Wilde Barbaren
BRD supportet weiter Terroristen
Presse schweigt@UEFAcom_de@DFB_Team @DFB @DFB_Junioren @eucopresident@Sonia_Krimi @eu @bundesrat @HeikoMaas @BILD @zeit @ARTEde @welt
#Türkei #Tuerkei #Nordsyrien #Türken #Kurden pic.twitter.com/wonPSzd0EC— Akten geschreddert (@DNASache) October 22, 2019
