Հեղափոխության խորհրդանիշ տատիկը նույնպես հիասթափվել է

Համացանցում մի գրառում է պտտվում այն մասին, որ նույնիսկ հեղափոխության խորհրդանիշ համարվող տատիկն է հիասթափվել, ու ավելի նիհարած ու լավատեսությունը կորցրած շարունակում է կանաչի վաճառել, այն դեպքում, երբ նաեւ իր ուժերով իշխանության եկած Նիկոլը միայն նախարարների աշխատավարձներն է բարձրացրել։Իրականում գրառումը չափազանց ակտուալ է ու արտացոլում է այսպես ասած բոլոր պողոսների, ասել է թե՝ հասարակ ժողովրդի ապրումները, երբ հեղափոխություն արեցին լավ ապրելու համար, սակայն շահեցին միայն Փաշինյաններն ու նրանց մերձավորները։
