ՀԱՏՈՒԿ ԲԱՌԵՐԻ ՈՒԺԸ
ՀԱՏՈՒԿ ԲԱՌԵՐԻ ՈՒԺԸ
? Մենք ինքներս ենք ստեղծում մեր կյանքն ու ապագան բառերի և արտահայտությունների օգնությամբ, որոնք հաճախ ենք կրկնում։
?Այս խոսքերն ահռելի ուժ ունեն։ Եւ կարող են լինել թե կառուցողական, և՛ թե կործանարար:
?Սակայն այսօր մեր պատմությունը ստեղծագործ, ամենակարող բառերի՝ աֆիրմացիաների մասին է:
?Սրանք կարճ դրական արտահայտություններ – հաստատումներ են, որոնք.
– ասվում են ներկա ժամանակով:
«Ես բախտավոր եմ», «Ես հաղթում եմ»,
«Ես փողի մագնիս եմ» և այլն:
-առանց ժխտման և «ոչ»-ի մասնիկների:
? «Իմ մեջքը չի ցավում»-ի փոխարեն պետք է ասել «Իմ մեջքը առողջ է»։
– առանց «ես ուզում եմ»:
«Ես նոր մեքենա եմ ուզում»-ի փոխարեն ասեք «Ես նոր մեքենա եմ վարում»:
?Աֆիրմացիաները կարելի է ասել մտքում, բարձրաձայն, լսել, բազմաթիվ անգամներ գրել թղթի վրա և նույնիսկ երգել:
?? Դրական աֆիրմացիաների ամենօրյա կրկնությունը (առնվազն 200 անգամ) 1 ամսվա ընթացքում անպայման կտա ցանկալի արդյունք։
?? Այդ գործն անելու լավագույն ժամանակը երեկոյան է քնելուց առաջ, ինչպես նաև առավոտյան՝ արթնանալուց անմիջապես հետո։
?? Օրական ընդամենը 10 րոպե աֆիրմացիաների կրկնությունը կարող են մեկ ամսում ձեր ենթագիտակցությունից դուրս մղել տարիների ընթացքում կուտակված բացասական մտապատկերները։
